Հասարակություն 

Կոլեգիայի նիստը բավականին լարված մթնոլորտում է անցել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ոստիկանության ու ոստիկանապետ՝ Վլադիմիր Գասպարյանի համար ծանր աշխատանքային օր էր։ Կոլեգիայի նիստը ժամեր տևեց։ Այն դեռ չէր ավարտվել, երբ որոշ տեղեկություններ արդեն հայտնվեցին լրատվամիջոցներում։

 «ՉԻ» տեղեկություններով՝ նիստը բավականին լարված մթնոլորտում է անցել, շատերն են մտածել, թև դա իրենց վերջին օրն է պաշտոնում կամ առհասարակ համակարգում։ Եվ չնայած լարվածությանը, աշխատանքին հրաժեշտ է տվել միայն մեկ բարձրաստիճան պաշտոնյա։ Խոսքը Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանի մասին է, որը հենց նիստի ժամանակ է տեղեկացել, որ ազատված Է, ապա Գասպարյանի կողմից դուրս է հրավիրվել:

 Պողոսյանի պաշտոնանկության պաշտոնական բացատրությյունը հետևյալն է. վերջինս սպային ոչ վայել պահվածք է ցուցաբերել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից