Հասարակություն 

«Արի տուն»-ի երեխաները բողոքում են իրենց հատկացվող սննդից. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տուն» ծրագրի մասնակից երեխաներից մի քանիսը երեկ մեր թղթակցի հետ զրույցում դժգոհել են ծրագրի որակից կազմակերպչական աշխատանքներից, գրաֆիկից և հատկապես իրենց հատկացվող սննդից։

 Նրանց խոսքով իրենց շատ անորակ սնունդ են տալիս ինչ-որ բուտերբրոդներ թափանցիկության աստիճանի երշիկով ու պանիրով։ Նրանք երբեմն բողոքում ու չեն ուտում, իրենց գումարներով են սնվում, երբեմն էլ սոված լինելով՝ ստիպված ուտում են։ Բայց խնդիրն այն է, որ բյուջեից արժանապատիվ սննդի գումար հատկացվում է, պարզապես այն ծրագրի մասնակից երեխաներին չի հասնում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից