Հասարակություն 

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում 5 գեներալ է պաշտոնանկ արվել և 29 գնդապետ

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու համար 754 զինվորական է ձերբակալվել: Այս մասին հայտնում է Անադուլու գործակալությունը՝ հավելելով, որ պաշտոնանկ է արվել 5 գեներալ, 29 գնդապետ:

Երկրի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ երկրում իրավիճակն աստիճանաբար կայունանում է:

Դրան հակառակ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Թուրքիայում իրավիճակը շատ հեռու է կայուն կոչվելուց:

Հավելենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջում իրականացնել ցանկացողները հայտարարել են  իրենց պայքարը շարունակվելու մասին:

Նշենք նաև, որ ԱՄՆ-ում ապրող Ֆաթուլահ Գյուլենը, ում Էրդողանը մեղադրում է Թուրքիայում ռազմական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ, հերքել է, որ ինքն է փորձի կազմակերպիչը:

Նույն շարքից