Հասարակություն 

Ռուսաստանում հայ երիտասարդը մեդալով է պարգևատրվել փոքր երեխայի փրկելու համար

Ռուսաստանաբնակ 26-ամյա Հրաչյա Գրիգորյանը հերոսական արարքի և ՆԳՆ-ին օգնելու համար պետական մարմնի կողմից պարգևատրվել է մեդալով: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները, երկու օր առաջ Կալինինգրադի ավտոշուկաներից մեկում մի ամուսնական զույգ մենակ է թողել երեխային մեքենայում:


Երեխան, այդ ընթացքում գործի դնելով մեքենան, գետն է ընկել:

 

Գրիգորյանը, նկատելով դա,  արագությամբ հասել է սուզվող մեքենային, կոտրել ապակին և  դուրս հանել երեխային:

Նույն շարքից