Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, նախնական տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Այս մասին թվիթերյան իր էջում գրում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
ՀՀ արտգործնախարարությունը նաև հայտնում է Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիներին համար ստեղծվել է թեժ գիծ. «Հայտնում ենք, որ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552»,-գրել է Բալայանը: