Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Ումիտ Դունդարը հայտարարել է, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ 104 զինվորական է սպանվել: Մինչև այդ հայտնվում էր ևս 90 զոհի մասին, որոնցից 47-ը քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ոստիկանության աշխատակիցներ: Վիրավորների թիվը հասնում է 1,1 հազարի: Դունդարը նաև հաստատել է 1500 մարդու ձերբակալության մասին ինֆորմացիան: Նրա խոսքերով, հեղաշրջումը չի հաջողվել ոստիկանության և դատախազության գործողությունների շնորհիվ: