Հասարակություն 

Ինչու է զինվորականներն ատում Էրդողանին

Թուրք զինվորականների մի մասը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ատում են, քանի որ նա երկրում թուլացրել է զինվորականների ուժեղ ազդեցություն, որը նրանք ունեցել են ավանդաբար: Նման կարծիք հայտնել է Մերձավոր Արևելիք և աշխահաքաղաքական հարցերով փորձագետ Ֆրեդերիկ Էնսելը, ում խոսքերը մեջբերում է  RTL հեռուստաընկերությունը:

Էնսելի խոսքերով, բանակի ազդեցության թուլացումով է նաև պայմանավորված այն, որ քրդերի դեմ պայքարում թուրքական իշխանությունների անհաջողության են մատնվում:

Նշենք, որ վերջին տեղեկություններով, հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է 200 մարդ, վիրավորվել 1,1 հազարը, իսկ ձերբակալվածների թիվը անցնում է 1500-ը:

Նույն շարքից