Քաղաքական 

Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցած գեներալներից մեկը ոչնչացվել է

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած գեներալներից մեկը ոչնչացվել է: Վարչապետը հրաժարվել է հրապարակել վերջինիս անունը:

Յիլդիրիմը նաև հայտնել է, որ ռազմական հեղաշրջման փարձին մասնակցելու համար ձերբակալվածների թիվն արդեն հասնում է 2800-ի: Նա հավելել է,որ հեղաշրջման փորձի բոլոր մասնակիցները գտնվում են դատախազության ձեռքում և կրելու են իրենց արժանի պատիժը:

Անկարայի քաղաքապետն իր հերթին հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է նաև անցած տարի  ռուսական ինքնաթիռը ոչնչացրած թուրքական ինքնաթիռներից մեկի օդաչուն, ով Ֆաթուլահ Գյուլենի հետևորդ էր:

Նույն շարքից