Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտասվել է Բոսֆորի կամրջի վրա հուլիսի 16-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհված իր կողմնակից Էրոլ Օլչակի և վերջինիս 16-ամյա որդու հուղարակավորության ժամանակ, հայտնում է NTV-ն:
«Էրոլն իմ ընկերն էր»,-ասել է Էրդողանը՝ չզսպելով արցունքները և նշելով, որ դժվար կլինի կորուստը մոռանալ:
Daily Mail-ն իր հերթն հավելում է, որ Էրդողանը կրկին հեղաշրջման փորձի մեջ մեղադրել է ԱՄՆ-ում բնակվող Ֆաթուլահ Գյուլենին և խոսքը տվել երկիրը մաքրել վերջինիս կողմնակիցներից: