Եվրահանձնակատար Յոհանես Հանը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո սկսված բռնաճնշումներ գործադրելու մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ եղավ: Արդյունքում զոհերի թիվն արդեն մոտենում է 300-ի, իսկ ձերբակալվածների թիվն անցնում է 2000-ը: Պաշտոնանկ է արվել 5 գեներալ, 29 գնդապետ: Երկրում իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ չնայած իշխանություններին պնդումներին, թե ամեն ինչ հանդարտվել է: