Հասարակություն 

Ղազախստանում ահաբեկչության վտանգի բարձրագույն՝ կարմիր մակարդակ է հայտարավել. Սկսվել է հատուկ օպերացիա

Ալմա Աթայում ոստիկանական բաժնի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում առնվազն 2 ուժային է սպանվել: Այս մաիսն հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Ղազախստանի ներքին գործերի նախարարն արդեն հայտարարել է երկրում հակաահաբեկչական օպերացիայի մեկնարկի մասին: Մարդկանց խնդրում են դուրս չգալ տներից:

Ալմա Աթայում հայտարարվել է ահաբեկչության վտանգի բարձրագույն՝ կարմիր մակարդակ:

Նախնական տեղեկություններով, արդեն հիվանդանոց է տեղափոխվել 5  մարդ:

Ավելի վաղ ինֆորմացիա էր հայտնվել այն մասին, որ անհայտ անձինք կրակ են բացել Ալմա Աթայի ոստիկանության բաժնի մոտ: Որոշ տեղեկությունների համաձայն, հարձակվողները ոչ ավատնդական կրոնական խմբավորման ներկայացուցիչներ են:

Նույն շարքից