Հասարակություն 

Թրամփն առաջարկում է ԻՊ-ի դեմ ցամաքային օպերացիա սկսել

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջարկել է պատերազմ հայտարարել  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և ոչ մեծ թվով զինվորականներ ուղարկել Մերձավոր Արևելք այդ խմբավորման դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է CNN-ը:

«Մենք պետք է ԻՊ-ը ոչնչացնենք երկրի երեսից»,-հայտարարել է նա:

Թրամփը նաև առաջարկել է գործընթացի մեջ ներգրավել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցներին. «Անկեղծ ասած՝ մենք Հյուսիսատլանտյան դաշինքին աջակցում ենք ավելի շատ, քան՝ պետք է: Դաշինքում շատ երկրներ կան, որոնք չեն անում այն, ինչ պետք է անեն»:

Միևնույն ժամանակ ամերիկացի միլիարդատերը չի մոռացել ստեղծված իրավիճակի համար մեղադրել նախագահական աթոռի համար իր մրցակից Հիլարի Քլինթոնին՝ նշելով, որ պետքարտուղարի պաշտոնում վերջինիս հիմար քաղաքականության պատճառով է հենց, որ ԻՊ-ը լույս աշարհ եկավ:

Նույն շարքից