Հասարակություն 

Ռուսաստանցիների 60 տոկոսը դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների արագ կարգավորմանը

Ռուսաստանցիների մոտ 60 տոկոսը կարծում են, որ պետք չէ շտապել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, նրանց կարծիքով, հիմա չկան պայմաններ Թուրքիայի հետ նախկին հարաբերությունները վերականգնելու համար: Այս մասին վկայում են «Հասարակական կարծիք» հիմնադրամի հարցման արդյունքները:

Ինչ վերաբերում  է Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակին, դրա մասին տեղյակ են ռուսաստանցիների 67 տոկոս:

Ռուսատանցիներ միայն 27 տոկոսն են կողմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկին, իսկ 13 տոկոսը դժվարացել են պատասխանել:

Հավելենք, որ հարցվածների 55 տոկոսի կարծիքով, ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ առավել հետաքրքրված են թուրքերը, 8 տոկոսի կարծիքով՝ ռուսական կողմը, իսկ 28 տոկոսի՝ երկու կողմերն էլ:

Նույն շարքից