Քաղաքական 

Թուրքիայում ավելի քան 8 հազար ոստիկան է հեռացվել

Թուրքիայում ավելի քան 8 հազար ոստիկան է հեռացվել աշխատանքից հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Նշվում է նաև, որ միայն Անկարայում և Ստամբուլում մոտ 150 իրավապահ է ձերբակալվել:

Ավելի վաղ Sabah-ը հայտնել էր, որ տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի գեներալ Հաքան Էվրիմը:

Թուրքիայում տեղի ունեցող ձերբակալությունների չեն վրիպել եվրոպական երկրների աչքից: Մասնավորապես Բելգիայի արտգործնախարարությունը կոչ է արել թուքական իշխանություններին զերծ մնալ դատավորների ձերբակալությունից, բռնաճնշումներից և մահապատժի վերականգնումից: Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Լյուքսեմբուրգը: Իսկ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը նշել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնումն անընդունել է Եվրամիության համար:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահն ու վարչապետը հայտարարել էին, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո հնարավոր է վերականգնվի մահապատիժը:

Նույն շարքից