Կովկասյան լեռնանցքի փակվելու պատճառով մոտ 400 ավտոմեքենա է կուտակվել ռուս-վրացական սահմանին: Այդ մասին ТАСС-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Գերատեսչության տվյալներով՝ լեռնանցքի բացվելուն այժմ սպասում է 368 ավտոմեքենա, այդ թվում՝ 305 բեռնատար, 6 ավտոբուս և 11 միկրոավտոբուս, որոնցում գտնվում է 558 մարդ, այդ թվում՝ 14 երեխա:
Մեքենաների կուտակումներ են գրանցվել Լարս, Չմի, Իրան բնակավայրերում:
Փրկարարները երկու շուրջօրյա կետ են բացել վարորդների տաքանալու համար, Ներքին գործերի նախարարությունը հավելյալ անցակետեր է դրել Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակելու համար:
Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը դիմել է վարորդներին՝ խնդրելով չփորձել գնալ Վրաստան, քանի որ Կովկասյան լեռնանցքը դեռևս մի քանի օր փակ է մնալու: «Հակառակ դեպքում նեղ լեռնային ճանապարհին, որը տանում է սահմանային անցակետի մոտ, կարող է տրանսպորտային կոլապս տեղի ունենալ»,- զգուշացրել է նախարարությունը: