Թուրքիական իշխանությունները կարծում են, որ պարտության մատնված ասպտամբների հրամանատարը եղել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Ակին Օզթյուրքը: Անկարայի տեղեկություններով, հենց նա է եղել խմբի փաստացի ղեկավարը: Մինչ ռազմական հեղաշրջման փորձը Օզթյուրքն ընդգրկված է եղել Թուրքիայի Բարձրագույն զինվորական խորհրդի կազմում:
Նշեք, որ Օզթյուրքի հետ միասին ձերբակալվել է մոտ 100 գեներալ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրանց համարում է ԱՄՆ-ում բնակվող Ֆաթուլահ Գյուլենի հետևորդներ: