Քաղաքական 

Մոսկվան՝ Երևանում տեղի ունեցող դեպքերի մասին

Կրեմլն անհանգստացած է Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցող դեպքերի պատճառով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է զարգացումներին և վերլուծում դրանք:

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և սահմանների անվտանգությունն ապահովված է, սակայն, հաշվի առնելով ստացվող ինֆորմացիան, ձեռնարկվում են համապաստախան միջոցառումներ:

Պեսկովի խոսքերով, այն, ինչ կատարվում է Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում, պետք չէ նույնկերպ որակավորել, քանի որ դեպքերն իրենց տարբերվող պատճառներն ունեն:

Նա նշել է, որ դեպքերից  յուրաքանչյուրը պետք է առանձին-առանձին վերլուծվի. «Մի դեպքում խոսքը վերաբերում է պետական հեղաշրջման փորձին, իսկ մյուս դեպքերում գործ ունենք քրեական դրսևորումների հետ»:

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը ցանկանում է իր հարևանները լինեն կայուն, բարգավաճող և կանխատեսելի:

Նույն շարքից