Միջազգային Հասարակություն 

Լուկաշենկո. Բելոռուսը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ կառուցողական երկխոսության պատրաստակամության մասին։

«Որպես ինքնիշխան պետություն մենք բաց ենք նաև ՆԱՏՕ-ի հետ կառուցողական երկխոսության՝ հավասարության և թափանցիկության սկզբունքներով։ Մենք ունենք շատ ընդհանուր հարցեր, որոնց ուղղությամբ համատեղ աշխատանքն ամբողջ չափով համապատասխանում է Բելառուսի շահերին,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ Բելառուսը հետ չի կանգնի խաղաղասիրական արտաքին քաղաքականության իրականացումից և Ռուսաստանի հետ համագործակցությունից։

«Իհարկե, մենք կցանկանայինք շարունակել ապավինել եղբայրական Ռուսաստանի հզորությանը՝ հաշվի առնելով մեր շահերը Բելառուսի անկախության և ինքնիշխանության առումով,- ասել է Լուկաշենկոն։

 

Նույն շարքից