Հասարակություն 

Թուրքիայի վարչապետը թվեր է ներկայացրել

Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է 208 մարդ: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հավելելով, որ զոհերից 60-ը ոստիկան են, 3-ը՝ զինծառայող, 145-ը՝ քաղաքացիական անձինք: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը

 The Hürriyet Daily News-ն իր հերթին գրում է, որ վարչապետն առանձին խոսել է ապստամբության 24 կազմակերպիչների ոչնչացման և 50-ից ավել վիրավերի մասին:

«Ապստամբության հետ կապ ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 7543 մարդ, նրանցից 316-ը ձերբակալվել են: Ապստամբների ձերբակալության գործողությունները դեռ շարունակվում են»,-ասել է Յիլդիրիմը:

Նույն շարքից