Հասարակություն 

Հայտնի է, թե ինչի արդյունքում է մահացել Կարեն Վարդանյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նախօրեին հայտնի է դարձել, թե ինչի արդյունքում է մահացել հասարակական գործիչ Կարեն Վարդանյանը։ Մեր տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն մի շարք փորձաքննություններ էր նշանակել, որոնց պատասխանները օրերս ստացվել են։ Պարզեցինք, որ ըստ ստացված եզրակացության՝ Կարեն Վարդանյանը մահացել է ոչ թե սուր կտրող, ծակող գործիքների հետևանքով այլ նրան սպանել են խեղդամահ անելու միջոցով։ Ավելին՝ մեզ հայտնի դարձավ նաև, որ այս գործով կալանավորված Գևորգ Զոհրաբյանին դատահոգեբանական փորձաքննության ենթարկելու եզրակացությունը ևս ստացել են, ըստ որի՝ նա մեղսունակ է և սպանություն իրականացնելիս եղել է սթափ վիճակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից