«Իրավունք» թերթի զրուցաակիցն է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը.
- Պարոն Նազարյան, զինյալ խմբի այս քայլից հետո կարծիք կա, որ ՊՊԾ գնդում պատշաճ մարտական հերթապահություն ու կարգուկանոն չի եղել։ Համաձա՞յն եք հնչող տեսակետի հետ։
- Չեմ կարող ասել։ 3,5 տարի է, որ հեռու եմ այդ ամենից։ Որևէ տեղեկություն չունեմ, և նորմալ էլ չի լինի, որ խոսեմ ես։ Կոմպետենտ չէ, որ խոսեմ։ Խնդրում եմ՝ ինձ հասկանաք։
- Միգուցե, ՊՊԾ գնդում պատշաճ մարտական հերթապահություն ու կարգուկանոն չի՞ եղել։
- Չեմ կարծում, որ նման բան լինի։ էդ գնդում միշտ կարգուկանոն է, միշտ նորմալ վիճակ։ Ինձ չի թվում, որ դրա հետ է կապված։
- Բայց կարևոր հարց է սա։ Պետք է հասկանալ՝ ՀՀ ոստիկանությունը որտե՞ղ է թերացել, որ ստեղծվել է այս իրավիճակը։
- Նրանք կքննարկեն, կգտնեն մեղավորներին, համապատասխան եզրահանգում կանեն։
- Ձեզ համար սպասելի՞ էր այս իրավիճակը։
- Դե, բոլորի համար տհաճ է։ Ուղղակի պահ է, ամեն ինչ կարող է լինել այս կյանքում։ Անալիզներ կանեն, կքննարկեն։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում