Գերմանիայի հարավում՝ Վյուրցբուրգում, գնացքի ուղևորների վրա կացինով հարձակված 17-ամյա երիտասարդը աֆղան ներգաղթյալ է: Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հավելելով, որ վերջինս փախուստի դիմելու փորձի ժամանակ գնդակահարվել է ոստիկանության կողմից:
ԶԼՄ-ների տեղեկություններով, միջադեպի արդյունքում տուժել է 4 մարդ, որոնցից 3-ի վիճակը ծանր է:
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ կատարվածն ամենայն հավանականությամբ իսլամական ակտ է: