ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը թուրքական իշխանություններին կոչ է արել հարգել սահմանդրական կարգը, իրավունքի գերակայությունը և հիմնական ազատությունները: Բրյուսելում հուլիսի 18-ին դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ Թուրքիան, որը ընդգրկված է միասնական արժեքներ ունեցող բացառիկ հանրույթում, պետք է հարգի ժողովրդավարությունը և դրա ինստիտուտները:
Ստոլտենբերգը նաև Թուրքիային արժեքավոր գործընկեր է համարել և իր ցավակցություններն են հայտնել նրանց, ովքեր հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ հարազատ են կորցրել:
Հիշեցնենք, որ հեղաշրջման փորձի ժամանակ, վերջին տվյալներով, զոհվել է մոտ 300 մարդ: