Քաղաքական 

Էրդողանը պնդում է, որ Ռուսաստանում մահապատիժ կա

Թուրքիայում մահապատժի հնարավոր վերադարձի մասին CNN-ի լրագրողի հարցին պատասխանելով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատժի այդ ձևը նորմալ պրակտիկա է և գոյությու ունի ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում:

«208 մարդ է զոհվել, զոհվել են խաղաղ բնակիչներ, և քաղաքացիները կողմ են արտահայտվում մահապատժի վերադարձին: Հարց եմ տալիս, մահապատիժ գոյություն ունի՞ ԱՄՆ-ում, գոյություն ունի՞ Ռուսաստանում, իսկ Չինաստանո՞ւմ: Այո, այդ երկրներում մահապատիժ գոյություն ունի: Եվրոպական երկրներում չկա, իսկ  մեր երկրի նախկին իշխանությունները մեզ մոտ չեղյալ են համարել ԵՄ-ին անդամակցելու համար: Հիմա խորհրդարանը պետք է քննարկի հարցը: Եթե խորհրդարանը որոշի, մենք կվերադարձնենք մահապատիժը»,-ասել է նա:

Ավելի բաղ ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ՝ ԵՄ երկրները, կոչ էին արել թուրքական իշխանություններին զերծ մնալ մահապատիժը վերադառնելուց:

Նույն շարքից