Թուրքիայի Տրաբզոն նահանգում մի խումբ զինված անձինք հարձակվել են ճանապարհային ոստիկանության անցակետի վրա: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Նշվում է, որ արդյունքում վիրավորվել է 4 ոստիկան և 1 քաղաքացիական անձ:
Հարձակվողներն իրենց գործն անելուց անմիջապես հետո անհետացել են: