Քաղաքական 

Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է ԱՄՆ

Այսօր՝ հուլիսի 19-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մեկնում է  ԱՄՆ: Այս մասին հայտնում է  Star-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին:

Որոշ տեղեկություններով, թուրք-ամերիկյան բանակցությունների հիմնական թեմաներից մեկը լինելու է Նահանգներում բնակվող Ֆաթուլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելը:

Նշենք, որ Գյուլենը համարվում է Թուրքիայի նախագահի ամենաազդեցիկ հակառակորդը և Թուրքիայում երկրորդ ազդեցիկ մարդը Էրդողանից հետ: Հենց նրան են թուրքական իշխանությունները համարում երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի հեղինակ:

Նույն շարքից