Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Իրանի կրոնական գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Հոմեյնին հայտարարել է, որ Արեւմուտքի կողմից Իրանի միջուկային զարգացման դեմ ուղղված պատժամիջոցների շարունակելիության դեպքում Իրանը կարող է կրճատել Եվրոպա առաքվող գազի ու նավթի ծավալները:
Նրա գնահատմամբ՝ Իրանը ունի որոշակի լծակներ ազդելու Եվրոպայի վրա, ուստի կարող է կիրառել պատասխան սահմանափակումներ:
Միաժամանակ նա նշել է, որ հակազդեղ գործողությունների չկիրառման դեպքում արեւմուտք նոր պատժամիջոցներ է կիրառելու Իրանի նկատմամբ:
Իրանը ներկայումս նավթի պաշարներով գրավում է աշխարհում երրորդ տեղը Սաուդյան Արաբիայից ու Վենեսուելայից հետո: Նավթի օրեկան հանույթը կազմում է 2,7 միլիոն բարել, իսկ գազի արդյունահանումը՝ 600 միլիոն խորհանարդ:
Հիշեցնենք, որ 2015թ հունվարի վերջին իսլամական պետությունը հրաժարվել էր դոլարից՝ միջազգային գործառույթներում օգտագործելով չինական իեն, հարավկորեական վոն, թուրքական լիրա ու ռուսական ռուբլի: