Շոտլանդիայի ոստիկանությունը թռիչքից առաջ ձերբակալել է Գլազգոյի օդանավակայանից թռչել պատրաստվող օդանավի հրամանատարին և վերջինիս օգնականին: Ինչպես հայտնում է STV-ն, ձերբակալվածները կասկածվում են ալկոհոլի ազդեցության տակ լինելու մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Օդանավը, որը պատկանում է Air Transat ավիաընկերությանը, պետք է թռչեր Տորոնտո: Սակայն բորդուղեկցորդները հասցրել են ժամանակին դիմել ոստիկանությանը:
Օդաչուներն այսօր պետք է կանգնեն դատարանի առաջ: