«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է գերմանական Վյուրցբուրգում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը:
Խոսքը վերաբերում է 17-ամյա աֆղանցի ներգաղթյալի կողմից կացինով գնացքի ուղևորների վրա հարձակվելուն, ինչի արդյունքում 4 մարդ է տուժել, որոնցից 3-ի վիճակը ծանր է:
Ավելի վաղ փախուստի ժամանակ գնդակահարված երիտասարդի տանը ԻՊ-ի դրոշ էր հայտնաբերվել: