Հասարակություն 

ՊՊԾ գունդը գրավողների պատասխանը կլինի այսօր 19:00-ին

Րոպեներ առաջ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը լրագրողներին հայտնեց, որ ՊՊԾ գունդը գրաված անձնանց հեռախոսներն անջատված են և այս պահին այլ բան չի կարող ասել՝ հավելելով, որ դա բանակցությունների շարունակության առումով համարում է ոչ նպաստավաոր հանգամանք:

«Դուք գիտեք, որ բանակցություններ են սկսվել: ԱԱԾ ղեկավարության կողմից պահանջ-առաջարկ է ներկայացվել «Սասնա ծռեր» խմբի անդամներն: Ես երեկ հանդիպել եմ Ժիրայր Սեֆիլյանին և խոսել եմ խմբի անդամների հետ՝ նրանց փոխանցելով ԱԱԾ-ի պահանջարկ-առաջարկը:Այս պահին չեմ կարող ասել թե ինչի մասին է խոսքը: Մինչև 100 տոկոս վստահ չլինեմ, որ բանակցությունները չեն խզվի, այդ մասին չեմ կարող խոսել: Տղաներն ասել են, որ այսօր 19:00 պատասխանն իմ միջոցով կփոխանցեն  մյուս կողմին»,-ասաց Ենիգոմշյանը:

Ենիգոմյանը հավելեց, որ բանակցությունների շարունակության համար պետք է ինքը հեռախոսակապ ունենա ՊՊԾ գնդում գտնվողների հետ, սակայն այս պահին դրանից զրկված է, քանի որ վերջիններիս հեռախոսներն անջատված են. «Այսպիսով ես զրկված եմ լինելու նաև տղաների պատասխանը իշխանություններին փոխանցելու հնարավորությունից, դրա համար եմ ասում, որ վերջիններս գնում են բանակցությունները խզելու ճանապարհով»,-ասաց ՀԽ անդամը՝ հավելելով, որ բանակցությունները խզված չեն:

Նույն շարքից