Հասարակություն 

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո 14 ռազմանավ է անհետացել

Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո 14 ռազմական նավ է անհետացել: Այս մասին հայտնում են թուրքական ռազմածովային ուժերից՝ նշելով, որ այդ նավերը հուլիսի 15-ից հետո կապի դուրս չեն եկել, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Անհայտ է մնում նաև թուրքական նավատորմի հրամանատար Վեյսալ Քեզելի ճակատագիրը: Դեռ հայտնի չէ՝ նա եղել է ապստամբների հե՞տ, թե՞ ոչ:

Որոշ ԶԼՄ-ներ պնդում են, որ ապստամբները ծովակալ Քեզելին ծուղակի մեջ են գցել՝ հայտնելով իբր ահաբեկչություն է տեղի ունեցել:

Կան կասկածներ, որ անհետացած նավերն ուղևորվել են Հունաստան, ուր փախել են հեղաշրջման անհաջողության մատնված մասնակիցների մի մասը:

Նույն շարքից