Անգլիական Լինքոլնշիր կոմսությունում անայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա: Արդյունքում կա երեք զոհ, այդ թվում նաև հենց հարձակվողը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել լողավազանի մոտ: Ոստիկանությունը հայտնում է, թե ապացույցներ չկան, որ կատարվածն ահաբեկչություն է:
Այլ մանրամասներ չեն հայտնվում: