Ինչպես տեղեկացնում է aftershock.su լրատվական կայքը, նոր վարկեր չստանալու դեպքում, Հունաստանի ֆինանսական պահուստները կբավականացնեն առավելագույնը մինչեւ մարտի վերջերը:
Նախատեսվում է, որ պահուստներով կվճարվի ավելի վաղ վերցված 1,5 միլիարդ եվրո վարկը, իսկ դրանից հետո երկիրը կհայտնվի սնանկ:
Իրավիճակը սրվել է հատկապես երկրում ճգնաժամի հետեւանքով միլիարդավոր հարկերի գանձման դադարեցումը: Հունաստանում հարկերի գանձման մակարդակն իջել է 23 տոկոսով:
Հիշեցնենք, որ Հունաստանի կառավարությունը ձգտում է ԵՄ-ի հետ համաձայնություն կայացնել՝ նախկին վարկային պարտքը զրոյացնելու ուղղությամբ՝ միաժամանակ փորձեր անելով եվրոպական երկրների հետ կնքել նոր փոխշահավետ վարկային պայմանագրեր:
Մասնավորապես Գերմանիան հրաժարվել է չեղյալ հայտարարել Հունաստանի պարտքերը՝ նշելով, որ նման առաջարկով կարող են դիմել բոլոր վարկառու երկրները: