Քաղաքական 

Թուրքիայի վարչապետի աշխատակազմի 257 աշխատակցի հեռացրել են և առգրավել նրանց ունեցվածքը

Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձից հետո աշխատանքից ազատվել է վարչապետի աշխատակազմի ավելի քան 250 աշխատակից: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

Հեռացված աշխատակիցների թիվը 257 է: Հայտնվում է նաև, որ նրանց ունեցվածքն առգրավվել է:

Նշենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել, որոնց մեջ կան նաև ամենաբարձր զինվորականկոչում ունեցող անձինք:

Նույն շարքից