Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես դիմել է ԱՄՆ-ին՝ պահանջելով իրեն արտահանձնել Փենսիլվանիայում բնակվող Ֆաթուլահ Գյուլենին, ում թուրքական իշխանությունները համարում են երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպիչ: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը:
Յիլդիրիմը հավելել է, որ ամերիկյան կողմին կներկայացվի այնքան ապացույց, որքան անհրաժեշտ կլինի: Այդ ապացույցները վերաբերում են տեղի ունեցածի հետ Գյուլենի կապը: