Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի լրագրող գործընկերներ,
կասկած չունեմ, որ ուզում եք ձեր աշխատանքը լավագույնս կատարել: Կասկած չունեմ, որ նպատակ ունեք հանրությանն առավել մանրամասն տեղեկություններ տրամադրել: Միայն մեկ բան եմ հորդորում, այնպես արեք, որ ձեր օրինական գործունեության ընթացքում չխախտեք օրենք, վստահ եմ, որ չեք ուզում խախտել, բայց չի բացառվում նաև անզգուշության հետևանքով դա լինի:
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այս փուլում իրականացնում են հատուկ միջոցառումներ, տարածք կա, որն այս պահին գտնվում է հատուկպահպանության տակ: Խնդրում եմ իրավապահ մարմինների հետ բախումներից խուսափել: Աշխատեք փոխհամաձայնեցված: Հիշեք, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն էլ իր գործառույթներն է իրականացնում, որն, ինձ համար, բոլորիս կյանքի անվտանգության համար այս պահին շատ ավելի կարևոր է, քան տեղեկացված լինելը:
Հարգելի գործընկերներ, խուսափելով հուզականությունից, ագրեսիվ պահվածքից ու ոստիկանների հետ լեզվակռիվներից, կխուսափեք նաև ակամայից ահաբեկչական գործողություններին նպաստելուց և դրանց դեմ պայքարելուն խոչընդոտելուց:
Հարգելի լրագրողներ, այս իրավիճակում գործելու համար ունեք փորձի պակաս, ինչը բնական է: Փորձեք ավելի շատ լինել օրենքի սահմաններում, ենթարկվել իրավապահ մարմինների օրինական պահանջներին:
Հարգելի ոստիկաններ, խնդրում եմ լրագրողների նկատմամբ ցուցաբերեք զսպվածություն, համագործակցություն: Գիտեմ, որ շատ ավելի կարևոր գործով եք զբաղված, քան ամեն հարցին պատասխանելը, բայց այդ ընթացքում էլ եղեք ավելի հավասարակշռված, ինչպես միշտ եք եղել: