Ինչպես տեղեկացնում է profinance. kz լրատվական կայքը, Ղազախստանի ներդրումների ու զարգացման ղեկավար խորհուրդը հրամանագիր է ստորագրել երկրից ոսկու արտահանման դադարեցման մասին:
Այդ մասին հայտնել է խորհրդի նախագահ Ասել Իսեկեշեւը, նշելով, որ հրամանագրը ներկայացվել է նախարարություններին ու նախատեսվում է առաջիկա օրերին այն ընդունել:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ու ազգային արժույթի վայրիվերումները բացառելու նպատակով Ղազախստանը որոշել է երկրում կենտրոնացնել իր ոսկու պաշարները: