Հասարակություն 

Ինչպիսի իրավիճակ է գրաված ՊՊԾ գնդի մոտ /ուղիղ/

Խորենացու փողոցում գտնվող ՊՊԾ գնդի գրավումից անցել է արդեն 3 օր:  Այս պահին ցուցարարները փակել են ճանապարհը, իսկ ոստիկանությունը փորձում են բացել այն:

Արդեն հայտնի է, որ գիշերվա ընթացքում Սարի թաղի կողմից բախում է տեղի ունեցել մի խումբ քաղաքացիների և ոստիկանության միջև, ինչի արդյունքում 4 ոստիկան է տուժել, որոնցից մեկի վիճակը ծանր է:

Գիշերվա ընթացքում իրավիճակը կտրուկ սրվեց այն պահին, երբ ՊՊԾ գնդի կողմից կրակոցներ լսվեցին և միանգամից մի քանի շտապօգնության ավտոմեքենա այնտեղից դուրս եկան: Հավաքվածները կարծեցին, թե գրոհ է սկսվել գունդը գրավողների վրա: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ կրակողները հենց գունդը գրավողներն են եղել:

Այս պահին ոստիկանությունը նաև հասցրել է հերքել ՊՊԾ գունդը գրավողների այն տեղեկությունները, որոնց համաձայն Հայաստան է ժամանել ռուսական ԱԼՖԱ հատուկջոկատայինների խումբը, որը օպերացիա է իրականացնելու գնդի տարածքում:

Նույն շարքից