Հասարակություն 

Պարզվեց, որ Կոմանդոսը մոտ մեկ ամիս առաջ վիրահատության է ենթարկվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախյան պատերազմի հերոս գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, տեւական ժամանակ է՝ չի երեւում մամուլում, հարցազրույցներ չի տալիս։ Նրա բջջային հեռախոսն անհասանելի է: Մինչդեռ հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին եւ դրանից հետո Տեր-Թադեւոսյանին հաճախ կարելի էր տեսնել մամուլի էջերում եւ հեռուստատեսային տարբեր հաղորդումներում։

Պարզվեց, որ գեներալ մայորը մոտ մեկ ամիս առաջ վիրահատության է ենթարկվել, այժմ Էլ ապաքինվում է։ «Նրա մոտ մի խնդիր էր, որն ի հայտ է գալիս այդ տարիքի շատ տղամարդկանց մոտ»,–ասաց մեր աղբյուրը։

ԴՕՍԱԱՖ-ից մեզ հայտնեցին, որ Տեր-Թադեւոսյանն ընդամենը մի քանի ժամով է գալիս աշխատանքի եւ մինչեւ օրվա վերջ չի մնում (գեներալ մայորը ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական խորհրդի նախագահն է)։

Մեզ հաջողվեց կապ հաստատել պրն. Տեր-Թադեւոսյանի հետ, սակայն երբ նա իմացավ, որ զանգողը լրագրող է, խուսափեց հարցերին պատասխանելուց՝ առաջարկելով մի ժամից զանգել։ Պայմանավորված ժամին կրկին զանգեցինք, սակայն հեռախոսն անջատված էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից