Հասարակություն 

Աճուրդի է հանվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հին ավտոմեքենաները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի է հանել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գույքը։ Խոսքը ավտոմեքենաների մասին է, որոնք ռուսական արտադրության են և անչափ հին։ Թերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ վաճառքի հանված ավտոմեքենաները 1999 թվականի արտադրության «Գազ-3110», 1994 թվականի արտադրության «Գազ 31029», 1988 թվականի արտադրության «Վազ-2121» Է։ Դրանք թվով 8-ն են և աճուրդի են հանվել մարտի 10-ին, սակայն մինչ օրս չեն վաճառվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից