Քաղաքական 

Այս ճակատագրական պահին ընդդիմադիրները՝ որոշ բացառությամբ, ընդհատակ են անցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 17-ին սկիզբ առած դեպքերը կրկին լակմուսի դեր խաղացին։ Բայց եթե ստիպված ենք արձանագրել, որ իշխանությունը դեռ կոպիտ սխալներ թույլ չի տվել բանակցությունների ընթացքում և մեծ հաշվով հանդուրժողական կեցվածք է դրսևորել, ապա չենք կարող ասել, որ մեր ընդդիմությունը լավագույնս դրսևորվեց այս փուլում։ Թերևս հատուկենտ բացառությունները չհաշված (Նիկոլ Փաշինյան, Թևան Պոդոսյան և այլք), մյուսները կարծես ընդհատակ են անցել։ Հասկանալի է, որ կատարվածի մեջ հանցակազմ կա, և «Սասնա ծռերի» գործողությունը դժվար է քաղաքական անվանել, ուստի այն սատարելու մասին չէ խոսքը։ Այլ՝ երկրի համար բարդ, ճակատագրական պահին կազմ-պատրաստ լինելու, իրավիճակի լուծման բեռն ուրիշների վրա չթողնելու, վերջապես՝ ժողովրդի կողքին լինելու, եթե անգամ այդ ժողովուրդն ապստամբ է, մոլորված, կտրուկ և անիմաստ քայլերի պատրաստ։

 Եթե իշխանական թևի պահվածքը կարելի է ինչ-որ կերպ հասկանալ՝ վերին ատյաններից հրահանգված է լռել ու մեյդանում չերևալ, ապա իրեն ընդդիմություն հորջորջող մարդկանց բացակայությունն աննախադեպ է, քաղաքական ուժերին ոչ բնորոշ և մերժելի։ Երբ քաղաքական գործիչը հասարակությանը մենակ է թողնում իր հոգս ու ցավի հետ, նա իրավունք չունի հետագայում նրանից քվե խնդրելու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից