Գվատեմալայի քրեակատարողական հիմնարկներից մեկում բախումների ժամանակ սպանվել է 13 մարդ, այդ թվում նաև արգենտինացի հայտի մոդել 24-ամյա Ջոաննա Բիրիելը, հայտնում է Clarín-ը:
«Պավոն» անունը կրող ՔԿՀ-ում բախումը տեղի է ունեցել, այսպես ասած «Բանտի թագավոր» Բայրոն Լիմայի և թմրանյութերի վաճառքով զբաղվող Մարվին Մոնտելյա Մարինայի խմբավորումների միջև:
Հայտնի է, որ դեմքը տեղի է ունեցել այն պահին, երբ բանտարկյալներն այցելուներ են ունեցել, իսկ հայտնի մոդելը եղել է հենց Լիմայի այցելուն: