Wikileaks կայքը հրապարակել է Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անդամների նամակները: Հայտնվում է, որ խոսքը վերաբերում է 2010 թվականից մինչև 2016 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում գրված մոտ 300 հազար նամակի: Դրանք հասանելի են բոլորին:
Wikileaks-իցհայտնում են, որ այդ նամակներն իրենց հասանելի են եղել մինչև Թուրքիայում հեղաշրջման փորձը և արտահոսքը կապ չունի ոչ ապստամբների, ոչ էլ նրանց հակառակորդների հետ:
Հարկ է նշել, որ հրապարակված նամակները Wikileaks-ի տրամադրության տակ գտնվող նամակների միայն մի մասն են, քանի որ ամբողջ տեղեկությունը կազմում է մոտ 500 հազար նամակ:
Հավելենք նաև, որ նամակները հրապարակելուց հետո թուրքական իշխանություններն արգելափակել են Wikileaks կայքը: