Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, որոշում է կայացրել 6 ամիս ժամկետով երկրում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին:
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը դիմել էր խորհրդարանի ստորին պալատին՝ խնդրելով հաստատել նախագիծը:
Նա իր ելույթում խոսել էր նաև երկրում նոր ահաբեկչությունների հավանականության մասին: