Հասարակություն 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Թուրքիայում ղարաբաղյան հակամարտությանը քննարկելու համար կատարելիք այցը հետաձգվում է

Թուրքիայում կայանալիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեր ղարաբաղյան հակամարտությունը, հետաձգվում է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանաագահ Ջեյմս Ուորլիքը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հուլիսի 18-ին համանախագահները մեկնելու են Թուրքիա, որտեղ հանդիպում են ունենալու թուրքական կողմի հետ և խոսելու են հակամարտության մասին:

Ուորլիքը հայտնել է, որ Թուրքիայում կայանալիք հանդիպումը  հետաձգվել է և այս պահին քննարկվում է այն հարցը, թե երբ պետք է տեղի ունենա այցը:

Նույն շարքից