Քաղաքական 

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահի և Վրաստանի վարչապետի հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Անկարայում այցով գտնվող Գեորգի Կվիրիկաշվիլին  հանդիպման ժամանակ քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են  երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել նախագահական պալատում. «Կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական և տնտեսական համագործակցութանը վերաբերող հարցեր: Խոսքը մասնավորապե վերաբերում բարձր մակարդակով համագործակցության ռազմավարական Խորհրդի ստեղծմանը»:

Էրդողանը նաև շնորհակալություն հայտնել Կվիրիկավիլիին Թուրքիային ցուցաբերած աջակցության համար:

Նույն շարքից