Ադրբեջանի մամուլի Խորհուրդը կոչ է արել լրագրողներին աջակցություն չցուցաբերել Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի պատասխանատուներին:
Ավելի բաղ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ում բնակվող Ֆաթուլահ Գյուլենի հետ հարցազրույցի համար փակվել է ANS ադրբեջանական մասնավոր հեռուստաընկերության: Ադրբեջանական իշխանությունները որոշում են կայացրել վերոնշյալ հեռուստաընկերության գործունեությունը մեկ ամիս ժամկետով արգելել:
Հարկ է նշել նաև, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ Իլհամ Ալիևի էլեկտրոնային կայքերից մեկը՝ Հաքքին.ազ-ը մի նյութ հրապարակեց՝ «Էրդողանը փախուստի է դիմել» վերնագրով: Կարճ ժամանակ անց նյութի վերնագիրն ու բովանդակությունը փոխվեց: Դեռ հայտնի չէ, թե ինչ հետևանքներ է ունենալու սա: