Հասարակություն 

Սումատրա կղզում կրկին ժայթքել է Սինաբունգ հրաբուխը

Ինդոնեզական Սումատրա կղզում կրկին ժայթքել է Սինաբունգ հրաբուխը, որի արտանետած տաք լավան իր ճանապարհին ոչնչացնում է բնակիչների լքած տները:


 Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, լավան հրաբխային խառնարանից հեռացել է արդեն 4.5 կմ: Պատճառն այն է, որ հրաբխի մոտակայքում բնակվող մարդիկ այդ տեղանքն անվտանգության նկատառումներով լքել են:

Զոհեր չկան: 

Նույն շարքից