Երեկ ավտովթարի ենթարկված ութ ամսական երկվորյակ եղբայրներից փրկվածի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին հայտնել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորք-Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ վրաերթի էր ենթարկել 4 հոգու:
Վրաերթի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը մեծահասակ էին, իսկ 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել էին հիվանդանոց: Երեխաներից մեկը մահացել էր, 3 վիրավորները վերակենդանացման բաժանմունքում էին: