Թուրքիայի կրթության հարցրով Խորհուրդը գիտնականներին ժամանակավորապես արգելել է լքել երկիրը: Այս մասին հայտնում է TRT հեռուստաընկերությունը: Որոշումը թուրքական իշխանությունները կայացրել են երկրում հեղաշրջման անհաջող փորձից հետո:
Բացի դրանից, որոշման մեջ ասվում է, որ արտասահմանում գտնվող գիտնականները պետք է հնարավորինց արագ վերադառնան հայրենիք, որտեղ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում: